Դոնեցկի Ազգային Հանրապետության ներկայացուցիչները պարետային ժամ են սահմանել Մարիուպոլում. ԶԼՄ-ներ

20:18 • 23.05.14

 Ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հարապետության ներկայացուցիչները պարետային ժամ են սահմանել Մարիուպոլ քաղաքում: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` ИТАР-ТАСС-ին հղումով, որն էլ վկայակոչում է Դոնեցկի մամլո ծառայությանը:


«Քաղաքում ավազակախմբեր են գործում, որոնց փորձում է դիմակայել ոստիկանությունը, սակայն դա բավականին բարդ է: Ավազակները գործում են փոքր շարժական խմբերով` հագուստի վրա գեորգիևյան ժապավեններով: Նրանք բանկեր և խանութներ են կողոպտում», - հաղորդել են Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունում:


Մամլո ծառայության ներակայացուցչի խոսքով` Մարիուպոլի «զինվորական պարետի» որոշմամբ` պարետային ժամը մայիսի 24-ից սկսած՝  ամեն օր կտևի 00:00-ից մինչև 04:00-ն: