Մերկելին մտահոգում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ու քրիստոնյաների վիճակը երկրում

17:56 • 23.05.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից առաջ տված հարցազրույցում նշել է, որ իրեն անհանգստացնում են Թուրքիայում տեղի ունեցող որոշ զարգացումներ։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը, Անգելա Մերկելը նշել է, որ ինքը մտահոգ է Թուրքիայում ցուցարարների հանդեպ դրսևորվող վերաբերմունքով, ինչպես նաև՝ երկրում քրիստոնյաների վիճակով։

 

Մերկելը հարցազրույցում նաև անդրադարձել է Թուրքիայի տնտեսական առաջընթացին և քրդական հարցում կատարած քայլերին։ Գերմանիայի կանցլերը գովել է Թուրքիային՝ Սիրիայի փախստականներին ցուցաբերած օգնության համար։