Չինաստանի հետ գազային պայմանագիրը կազդի Եվրոպայում գազի գների վրա. «Գազպրոմի» ղեկավար
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ակնկալում է, որ Չինաստանի հետ գազային պայմանագրի կնքումը կազդի եվրոպական շուկայում գազի գների վրա: Այդ մասին հայտարարել է ռուսական գազային հոլդինգի նախագահ Ալեքսեյ Միլերը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովում, գրում է gazeta.ru-ն:
«Մենք ենթադրում ենք, որ այդ պայմանագրի կնքումն ազդեցություն կունենա եվրոպական շուկայում գազի գների վրա: Դա առաջին հերթին: Երկրորդ հերթին՝ երեկվանից սկսվել է ռուսական գազային ռեսուրսների համար մրցակցությունը»,- հայտարարել է Միլերը:
«Գազպրոմ»-ը և չինական CNPC-ն չորեքշաբթի ստորագրել են Չինաստան տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին պայմանագիր։










