Մյունխենի արվարձաններում հին հռոմեական քաղաքի ավերակներ են հայտնաբերվել

20:31 • 23.05.14

Ուսումնասիրություններ կատարելով Մյունխենի կենտրոնից արևմուտք ընկած արվարձանում, որտեղ պետք է կառուցվի նոր Ֆրայհամ թաղամասը, հնագետները հին հռոմեական բնակավայրի հետքեր են հայտնաբերել:


Ինչպես գրում է Euromag-ը` մի քանի շաբաթվա պեղումները գիտնականներին բավականին հարուստ տեղեկություններ են հաղորդել հնագույն բնակավայրի մասին: Մասնավորապես՝ հայտնաբերվել են ոսկորների մնացորդներ, որոնք պատկանում են վաղ բրոնզեդարյա ժամանակաշրջանին: Բացի այդ, հնագետներին հաջողվել է վերականգնել հին տների ուրվագծերը:


Հայտնաբերվել են նաև ջրհորների և նույնիսկ՝ ամբողջական կալվածքների հետքեր: Մետաղական և կերամիկական նուրբ զարդարանքներից դատելով` գիտնականները հաստատել են, որ գտածոները պատկանում են մ.թ.ա. 7-6-րդ դարերին: