Հնդկաստանում ծնողները ստիպել են 11-ամսական երեխային պարապլանով թռիչք կատարել (տեսանյութ)

18:08 • 23.05.14

Հնդկաստանի Կերալա նահանգի ծովափում անհայտ երիտասարդ զույգը ստիպել է 11-ամսական աղջիկ երեխային պարապլանով թռիչք կատարել, իսկ այնուհետ համացանցում տեղադրել թռիչքի տեսանյութը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Mirror-ին:

 

Տեսանյութը վրդովեցրել է բազմաթիվ օգտատերերի, ոստիկանությունը երեխայի հետ դաժան վերաբերմունքի փաստով գործ է հարուցել:

 

Թռիչքի ականատեսները հաստատել են, որ երեխան բարձրաձայն լաց է եղել, երբ նրան նստեցրել են պարապլան, իսկ թռիչքի ընթացքում սարսափահար ոտքերն է շարժել։


Տեսանյութում երևում է, որ վայրէջք կատարելուց հետո լացող երեխային ծնողներն արագ տանում են: Ականատեսների կարծիքով՝ երեխան ֆիզիկական վնասվածքներ չի ստացել:

 

Համացանցում տեսանյութի հայտնվելուց հետո Կերալա նահանգում մարդու իրավունքի պաշտպանության հանձնաժողովը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել երեխայի ծնողների և «զվարճանքի» կազմակերպիչների դեմ։