Ռուսաստանում սոցցանցերը չեն փակվի. Պուտին

17:25 • 23.05.14

Ռուսաստանի իշխանությունները չեն պատրաստվում փակել Facebook-ը, Twitter-ը կամ ռուսական սոցցանցերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի պլենար նիստին, գրում է gazeta.ru-ն:


«Մենք ոչինչ չենք պատրաստվում փակել»,- հայտարարել է Պուտինը։

 

Ավելի վաղ ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր»-ից հաստատել էին Facebook-ը և Twitter-ն արգելափակելու հնարավորությունը: Բացի այդ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ էր տվել պաշտոնյաներին սոցցանցերը փակելու մասին հայտարարություն անելուց առաջ մտածել։