Սնոուդենն առաջին անգամ հարցազրույց է տվել ամերիկյան հեռուստաընկերությանը

10:23 • 23.05.14

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որին Ռուսաստանը ժամանակավոր ապաստան է տվել, հարցազրույց է տվել ամերիկյան հեռուստաընկերությանը։

 

NBC հեռուստաընկերության Nightly News հաղորդաշարի հեղինակ և վարող Բրայան Ուիլյամսը ժամանել է Մոսկվա և զրուցել համակարգչային անվտանգության՝ փախուստի մեջ գտնվող մասնագետի հետ։

 

Ամերիկյան հեռուստաընկերության պատմության մեջ Սնոուդենի առաջին հարցազրույցը եթեր կհեռարձակվի մայիսի 28-ին։


Զրույցը տևել է մի քանի ժամ։


Զրույցին մասնակցել է նաև լրագրող Գլեն Գրինվալդը, որը տարբեր նյութեր էր հրապարակել՝ հիմնված Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի վրա։

 

Հարցազրույցի մասնակիցներն անդրադարձել են Գրինվալդի և Սնոուդենի համատեղ աշխատանքի պատմությանը, ինչպես նաև հանրության արձագանքին՝ նրանց բացահայտումների հանդեպ։