Թաիլանդի բանակն իր մոտ է կանչել նախկին վարչապետին և 155 հոգու արգելել հեռանալ երկրից
Թաիլանդի բանակը 155 հոգու արգելել է լքել երկիրը, այդ մարդկանց թվում են քաղաքական գործիչներ և ընդդիմության ակտիվիստներ, հայտնում է Reuters-ը:
Բանակի հրամանատարությունը նաև իր մոտ է կանչել նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին, ով ներկայացել է ըստ պահանջի:
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է «խաղաղության պահպանման և հակամարտության կարգավորման նպատակներով»:
Նախօրեին Թաիլանդի բանակի ղեկավարությունը պետական հեռուստատեսության եթերում հայտարարել էր ռազմական հեղաշրջման մասին, իսկ ցամաքային ուժերի հրամանատար Պրայուտ Չան-Օչան ինքն իրեն հռչակել էր երկրի վարչապետ:










