Ուկրաինայում նախագահի պաշտոնի հավակնորդն ընտրություններից օրեր առաջ հանել է իր թեկնածությունը

10:50 • 23.05.14

Ուկրաինայում նախագահի պաշտոնի հավակնորդ Վասիլի Ցուշկոն ընտրությունների նախօրեին հանել է թեկնածությունը, հայտնում է RT-ն։

 

Հեռուստաուղերձում քաղաքական գործիչը հայտարարել է, որ ընտրվելու հնարավորություն ունեն միայն փող ունեցողները: Ընդ որում՝ նա իր կողմնակիցներին կոչ է արել այնուամենայնիվ գնալ ընտրություններին:

Նա կանխատեսել է, որ երկրի նախագահ կդառնա խոշոր կապիտալի ներկայացուցիչ։

 

Ցուշկոյից առաջ իրենց թեկնածությունից հրաժարվել էին ևս հինգ հոգի:

 

Ուկրաինայում նախագահի ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին: