Ռուսաստանից Ուկրաինա է փորձել մտնել զենք տեղափոխող 4 բեռնատար. Ուկրաինայի սահմանապահ ծառայություն
Լույս մայիսի 23-ին Ուկրաինայի սահմանապահները երկրի տարածք զենք- զինամթերք մտցնելու փորձի մասին տեղեկություն են ստացել, հայտարարել է Ուկրաինայի Սահմանապահ ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:
«Ժամը 1:30-ին Ռուսաստանի կողմից պետական սահմանին է մոտեցել 4 «КамАЗ»՝ զինված մարդկանց ուղեկցությամբ, որոնք սկսել են ավտոմեքենաներով պետական սահմանը խախտելու պատրաստությունները, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել են իրենց մտադրություններից և վերադարձել Ռուսաստանի Դաշնության խորքերը»,- նշում է կառույցի մամուլի ծառայությունը:
Ուկրաինացի սահմանապահները տեղեկացրել են այդ մասին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությանը: Սակայն ռուսական կողմը սահմանին ավտոմեքենաների ներկայության փաստը հերքում է:










