Ուկրաինայում լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ է. Պուտին

15:25 • 23.05.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պետական հեղաշրջումից հետո Ուկրաինայում քաոս է տիրում, և սկսվել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ, գրում է ria.ru-ն: Այդ մասին նա հայտարարել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:

 

«Հաջորդեց պետական հեղաշրջում, որին աջակցում էին ամերիկացի և եվրոպացի գործընկերները: Այնուհետ՝ քաոս, և այժմ մենք լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի ականատես ենք»,- ասել է Պուտինը՝ բնութագրելով Ուկրաինայում տիրող իրավիճակը։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի վերջին իշխանափոխություն է տեղի ունեցել, ինչից հետո երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախել է Ռուսաստան։