Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը խոստացել է ուժային գործողություններ չկիրառել ընտրությունների օրը
Ուկրաինայում մայիսի 25-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրությունների օրը ռազմական գործողություններ չեն նախատեսվում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է interfax.ru-ն:
Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվում է ուկրաինական իշխանությունների ուժային գործողությունը, որն ուղղված է ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների ներկայացուցիչների դեմ։
Դոնեցկն ու Լուգանսկն ավելի վաղ հրաժարվել էին իրենց տարածքներում Ուկրաինայի նախագահի ընտրություններ անցկացնել։
Նախագահի պաշտոնին հավակնում է 2 տասնյակ թեկնածու։ Սոցհարցումների տվյալների համաձայն՝ նախագահի ամենահավանական թեկնածուն Պյոտր Պորոշենկոն է, ում համար պատրաստ է ձայն տալ Ուկրաինայի քաղաքացիների 44,6 տոկոսը։










