ԱՄՆ-ն գաղտնի արբանյակ է արձակել տիեզերք
ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի՝ Կանավերալի հրվանդանի բազայից տիեզերք է արձակվել Atlas 5 հրթիռակիրը՝ գաղտնի հետախուզական արբանյակով հանդերձ, հայտնում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:
Արբանյակն օգտագործվելու է ԱՄՆ-ի ազգային հետախուզության վարչության նպատակներով, դա ուղեծիր է արձակել United Launch Alliance ընկերությունը՝ Boeing և Lockheed Martin ավիացիոն հսկաների համատեղ ձեռնարկությունը։
Հրթիռակրի առաջին աստիճանում օգտագործվել է ռուսական արտադրության Энергомаш գիտա-հետազոտական ձեռնարկության РД-180 շարժիչը:
United Launch Alliance բարեհաջող մեկնարկ է արձանագրել:










