Ավագ դպրոցի մոտ 25 հազար շրջանավարտներ այսօր անցկացնում են «Վերջին դասը»

09:04 • 23.05.14

Հայաստանի Հանրապետությունում այսօր ավագ դպրոցների շուրջ 25 հազար շրջանավարտներ կանցկացնեն իրենց «Վերջին դասը»: Դեռ վաղ առավոտից բակերում ու փողոցներում հնչում են մեքենաներով շրջող շրջանավարտների ազդանշանները: Իսկ ՀՀ ոստիկանությունը երեկ կոչ է արել շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, հասարակական վայրերում պահպանել համակեցության ու բարեկրթության կանոնները, ոգելից խմիչք չօգտագործել, հարգալից լինել միմյանց և համաքաղաքացիների նկատմամբ, կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:


Նշենք, որ այսօր առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «Վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ:

 

Նշենք նաև, որ այսօր երեկոյան ժամը 19-ին Ազատության հրապարակում նրանց սպասում է տոնական ուրախ համերգ, որտեղ շնորհավորական ուղերձներով հանդես կգան կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը: