Սպիտակ տունը կասկածի տակ է առել Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հետ քաշվելը

10:36 • 23.05.14

Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղաշարժը դեռ թույլ չի տալիս եզրակացնել, որ դրանք հետ են քաշվել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, գրում է Взгляд-ը։

 

«Մենք դեռ ոչ մի միանշանակ բան չենք տեսնում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը հուսով է, որ իսկապես սկսվել է վերջերս զորավարժությունների մասնակցող զորքերի վերադարձ մշտական տեղակայման վայրեր, ինչպես հայտարարել է Մոսկվան:


Նա հաստատել է, որ Վաշինգտոնը շարունակում է «ուշադիր հետևել ռուս-ուկրաինական սահմանի իրավիճակին»:


Բացի այդ, շարունակել է Քարնին, ԱՄՆ-ն «կոչ է անում Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը»՝ Ուկրաինայի արևելքում դաշնայնացման աջակիցներին գալիք նախագահական ընտրությունները տապալելու փորձերից զերծ պահելու համար։