Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը կփորձեն բացահայտել տիեզերքից

17:06 • 24.05.14

Բերմուդյան եռանկյունում հայտնի անոմալիայի գաղտնիքը պարզելու համար իտալացի գիտնականները մտադիր են հատուկ արբանյակ ուղարկել Երկրի ուղեծիր, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:


Արբանյակը նպատակային պտույտներ կկատարի Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանի տարածքում՝ Ֆլորիդայից մինչև Բերմուդյան կղզիներ, Պուերտո Ռիկո և հետ՝ դեպի Ֆլորիդա:


Հարավատլանտյան անոմալիա անվանվող այդ գոտում անհետանում են նավեր ու ինքնաթիռներ, հայտնվում լքված անձնակազմերով նավեր, խափանվում են համակարգիչները, տեխնիկան:


Առայժմ գիտնականները պարզել են, որ անոմալիայի գոտում կա մի տարօրինակ իրողություն՝ ճառագայթման գոտին Երկրի մակերևույթից նվազագույն հեռավորությամբ է այստեղ: Ընդ որում, անոմալիայի վերին գոտիներում ճառագայթումը խիստ ուժգին է:


 

Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը կփորձեն բացահայտել տիեզերքից