Ճիշտ սննդակարգը նպաստում է թոքային քրոնիկ խանգարումներով տառապող հիվանդների կյանքի բարելավմանը

23:14 • 24.05.14

Թուրինջը, բանանը, ձուկը և պանիրը կարող են օգնել թոքային քրոնիկ խանգարումներով հիվանդ մարդկանց: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Daily Mail-ին:


Այսպիսով, եթե մարդիկ սկսում են պարբերաբար օգտագործել վերը նշված մթերքը, ապա 24 ժամվա ընթացքում նրանց մոտ թոքերի ֆունկցիայի և լեյկոցիտների քանակության բարելավում է նկատվում:


Բացի այդ՝ բորբոքային մարկերների, այդ թվում `C-ռեակտիվային սպիտակուցների նվազում է արձանագրվում: Բժիշկ Քորին Հենսոնը նման հիվանդներին կոչ է անում բուժման կուրսին զուգահեռ հատուկ դիետա պահպանել:



 

Ճիշտ սննդակարգը նպաստում է թոքային քրոնիկ խանգարումներով տառապող հիվանդների կյանքի բարելավմանը