Դիզայներական ընկերությունը «լողացող օվկիանոսային քաղաքի» ֆուտուրիստիկ կոնցեպտ է ներկայացրել (լուսանկարներ)
AT Design Office ընկերության նոր դիզայներական մտահղացումն իրենից լողացող կղզու կոնցեպտ է ներկայացնում: Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` այս ջրային մեգա քաղաքի նախագիծն իսկապես գրավիչ է: Ըստ նախագծի` լողացող կղզին կզբաղեցնի 10 քառ. կմ տարածք:
AT Design Office «Լողացող քաղաք» կոնցեպտային դիզայնն ստեղծել է չինական շինարարական ընկերության հետ համատեղ: Ըստ նախագծի հեղինակների վարկածային ծրագրի` նրանք մտադիր են վեցանկյուն մոդուլներ կիրառել, որոնք մասամբ կծալվեն մեկը մյուսի մեջ` ստեղծելով քաղաքի հիմնական հարթակը: Հարթակի ներքո ստորգետնյա զբոսուղիների և ճանապարհների ցանց կկառուցվի, որոնցով կմիացվեն քաղաքի տարբեր հատվածները: Այսպիսով, քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան բնակվելու և´ ստորջրյա, և´ վերջրյա տարածքում:
Նախատեսվում է նոր բնակելի տարածքը համալրել նաև կանաչ տարածքով` երկրաչափական մոդուլների վերևում, ինչպես նաև ստորգետնյա թունելներում, ինչը թույլ կտա քաղաքին ինքնուրույն և էկոլոգիապես մաքուր լինել:
Ներկայում այս դիզայներական կոնցեպտը դիտարկվում է Չինաստանի China Transport Investment Co խոշորագույն անշարժ գույքի և ներդրումներ անող գործակալության կողմից:













