Seat ընկերությունը բաց տանիքով նոր մեքենա է ներկայացրել

19:59 • 25.05.14

Ibiza Cupster մոդելն ստեղծվել է Ibiza մոդելի 30-ամյա հոբելյանի առթիվ: Ինչպես ներկայացնում է kp.ru-ն` կոր դիմացի ապակին և տանիքի ամբողջական բացակայությունը Ibiza Cupster մոդելը վերածում է հիանալի ֆան-քարի և´ վարորդի, և´ ուղևորների համար:


Նոր մոդելն ստեղծվել է Cupra դինամիկ տարբերակի հիման վրա և զինված է 180 ձիաուժ հզորությամբ TSI շարժիչով և DSG փոխանցման տուփով:


Երկտեղանի մեքենան տանիք չունի, իսկ ավանդական դիմապակու փախարեն տեղադրված է ցածր կիսակոր ապակի, սակայն վարորդն ու ուղևորները պաշտպանված են նստատեղերի շնորհիվ, որոնք 80 մմ ավելի ցածր են տեղադրված, քան ստանդարտ մոդելում:


Նորույթը ներկայանում է New Orange վառ երանգով, որը մշակվել է հատուկ այս մոդելի համար, իսկ նստատեղերը պատված են մուգ մոխրագույն կաշվով:
 

Seat ընկերությունը բաց տանիքով նոր մեքենա է ներկայացրել