Maserati բրենդը նշում է իր հիմնադրման 100-ամյակը (լուսանկարներ)
Իտալական Maserati հայտնի ավտոմոբիլային բրենդը նշում է իր հիմնադրման 100-ամյակը, գրում է rosbalt.ru-ն։
Այդ իրադարձության կապակցությամբ Թուրինի մոտակայքում գտնվող լեգենդար գործարան է այցելել Maserati և Alfa Romeo բրենդերի սեփականատեր Fiat ընկերության տնօրեն Ջոն Էլկանը։
Նա վստահեցրել է աշխատակիցներին, որ լյուքս դասի բրենդները կշարունակեն մնալ ընկերության մարկետինգային ռազմավարության մի մասը։
Իտալական Maserati ընկերությունն արտադրում է սպորտային և բիզնես դասի բացառիկ ավտոմեքենաներ։ Ընկերությունը հիմնվել է 1914-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում։
























