Ստեղծվել է ամենափոքր նանոշարժիչը

12:54 • 26.05.14

Ամերիկացի գիտնականները ստեղծել են աշխարհում ամենափոքր նանոշարժիչը, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն։

Նոր նանոշարժչի չափը 1 միկրոմետրից էլ փոքր է, կարող է տեղավորվել մարդու բջջի մեջ: Աշխատում է րոպեում 18.000 պտույտ արագությամբ՝ 15 ժամ շարունակ։

 

Աղբյուրը հայտնում է, որ նման նանոշարժիչը կարող է օգտագործվել բժշկության մեջ՝ այսպես կոչված «ոսկե փամփուշտի» սկզբունքի իրականացման համար: Վերջինս ենթադրում է դեղերի նպատակաուղղված մատակարարում հիվանդության գոտի և նույնիսկ բջիջ։

Դա թույլ կտա մեծապես նվազեցնել ոչ միայն ներարկվող դեղամիջոցների չափաբաժինները, այլև, ըստ այդմ, միջոցների կողմնակի ազդեցությունները: Շարժիչը կարելի է օգտագործել նաև տարբեր վիրահատությունների ժամանակ: Ըստ գիտնականների՝ այս շարժիչը համեմատելի է ռեակտիվ օդանավերի շարժիչների հետ։

Ստեղծվել է ամենափոքր նանոշարժիչը