Sony-ն PlayStation կարտադրի և կվաճառի Չինաստանում
Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Shanghai Oriental Pearl Group-ի հետ՝ PlayStation խաղային կցորդի արտադրությունն ու վաճառքը Չինաստանում կազմակերպելու համար։
Ինչպես նշում է Газета-ն, Shanghai Oriental Pearl-ից տեղեկացրել են, որ գործարքի արդյունքում կստեղծվի 2 համատեղ ձեռնարկություն։ Դրանցից առաջինում Sony-ի մասնաբաժինը կկազմի 49%, իսկ 2-րդում՝ 70%։ Հայտնի է, որ 2 ձեռնարկություններն էլ տեղակայված կլինեն Շանհայի ազատ առևտրի գոտում։
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա սեպտեմբերին Չինաստանը չեղարկել է տարբեր խաղային կցորդների՝ երկրի տարածքում վաճառելու արգելքը, որը գործում էր 10 տարուց ավելի։










