Իտալիայում կառուցվել է Եվրոպայի՝ էկոլոգիապես ամենամաքուր տունը (լուսանկարներ)

15:32 • 29.05.14

Իտալական Վենետոյում կառուցվել է Եվրոպայի՝ էկոլոգիապես ամենամաքուր տունը, որը պատկանում է Էնրիկո Մորետի Պոլեգատոյին ու նրա կնոջը։

 

 

Ինչպես նշում է Euromag-ը, զույգի տունը ստացել է մի հավաստագիր, ըստ որի այն զրոյական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա։

 


 

Biocasa-82 կոչվող տան ստեղծման համար օգտագործվել են միայն վերամշակված նյութեր, իսկ էներգիան տունը ստանում է գեոջերմային և ֆոտոէլեկտրական աղբյուրներից։

 


Տունը համալրված է անձրևաջրի կրկնակի օգտագործման համակարգով, իսկ փոշին ու մանր միջատներին վերացնող զտիչների շնորհիվ շինության ներսում օդը միշտ թարմ է ու սառը։

 


«Սա նման է անտառում ապրելուն, պարզապես գլխավերևում տանիք կա»,- նշել է Պոլեգատոն։
Տանտերերի կարծիքով՝ Biocasa-82-ը միաժամանակ բարելավում է կյանքի որակն ու հարգալից վերաբերմունք է բնության ու Երկրի հանդեպ, որի շնորհիվ մարդը գոյատևում է։

 

 
 


 

Իտալիայում կառուցվել է Եվրոպայի՝ էկոլոգիապես ամենամաքուր տունը (լուսանկարներ)