Մրգերը և բանջարեղենը օգտակար է ուտել կեղևով և տերևներով
Փորձագետ Լորենս Բիկենը կարծում է, որ մարդիկ հաճախ մրգերն ու բանջարեղենը օգտագործում են միայն առավել օգտակար մասերից ազատվելուց հետո: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին՝փորձագետեր, օրինակ, խորհուրդ չեն տալիս դեն նետել սոխի երեսվածքը կամ բրոկոլիի տերևները: Սոխի երեսվածքում կարելի է մեծ քանակությամբ կվարցետինի միացություններ գտնել, որոնք նվազեցնում են արյան ճնշումը:
Բացի այդ՝ կվարցետինն օժտված է հակաբորբոքային հատկություններով, որի շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել ալերգիաներից:
Սեխի կեղևը անոթների լայնացմանը և արյան բնականոն շրջանառությանը նպաստող ցիտրուլին ամինաթթվի աղբյուր է, որը բարելավում է սեռական դիսֆունկցիան:
Նարնջի կեղևը ատամների բնական սպիտակեցման աղբյուր է, իսկ նրա սպիտակ հատվածում պարունակող պեկտիններն ու մանրաթելերը նվազեցնում են ախորժակը և զսպում քաղցը՝ մինչև 4 ժամ:










