Google Maps-ում նոր նավիգացիոն գործառույթը թույլ կտա ճամփորդել Հյուսիսային Կորեայով

13:09 • 29.05.14

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Google Maps քարտեզային ծառայությունը համալրվել է նավիգացիոն գործառույթով, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Հյուսիսային Կորեան։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ The Daily Mirror-ին հղումով, այս փաստը հետաքրքրական է այնքանով, որ Հյուսիսային Կորեայի բնակիչները չունեն մատչում ո՛չ դեպի սմարթֆոններ, ո՛չ դեպի համացանց։ Այնուհանդերձ, Google Maps-ի քարտեզների վրա հնարավոր է ավտոմոբիլային ուղևորություն կազմակերպել այդ երկրով մեկ։

 

Աղբյուրը հավելում է, որ Հյուսիսային Կորեան Google Maps-ի համար հասանելի է դարձել 2013թ.։ Ծառայությունում ներկայացված է նաև երկրի հասարակական տրանսպորտի համակարգը։
 

Google Maps-ում նոր նավիգացիոն գործառույթը թույլ կտա ճամփորդել Հյուսիսային Կորեայով