2.300 տարի. Ֆրանսիայում հայտնաբերվել է ատամի հնագույն իմպլանտ

16:36 • 29.05.14

Ֆրանսիայի հյուսիսում հնագետները հայտնաբերել են 2.300 տարվա պատմություն ունեցող ատամի երկաթյա իմպլանտ, որը Եվրոպայի տարածքում հայտնաբերված ամենահին նմուշն է։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, իմպլանտը պատկանել է երկաթի դարաշրջանում ապրած 20-ամյա մի կնոջ։ Հնագետների կարծիքով՝ արհեստական ատամն էսթետիկ նկատառումներով դրվել է կնոջ մահից հետո՝ հանգուցյալի տեսքը լավացնելու համար։ Մինչդեռ կենդանության օրոք դա չափազանց ցավոտ կլիներ, և նա չէր կարող դիմանալ այդ գործընթացին։

 

Նշվում է, որ իմպլանտը տեղադրված է եղել վերին լնդի դիմացի ատամներից մեկի տեղը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս Եվրոպայի տարածքում հայտնաբերված ամենահին ատամի իմպլանտը, որն ունեցել է 1.900 տարվա պատմություն, գտել են 1990թ.։
 

2.300 տարի. Ֆրանսիայում հայտնաբերվել է ատամի հնագույն իմպլանտ