Wal-Mart-ը նոր տեխնոլոգիաներ կներդնի Amazon-ի հետ մրցակցության համար

14:58 • 29.05.14

Wal-Mart րիթեյլերը մտադիր է նոր տեխնոլոգիաներ ներդնել Amazon ընկերության հետ մրցակցության համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Դագ Մաքմիլիոնը։

 

«Ակնհայտ է, որ մենք պետք է փոխվենք և պետք է փոխվենք շատ արագ»,- ասել է նա:

 

Մաքմիլիոնի խոսքով՝ Wal-Mart-ը կբարձրացնի ակտիվներ ձեռք բերելու տեմպերը և կզբաղվի նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ 3D-տպիչների ներդրմամբ։ Ընկերության ղեկավարը կարծում է, որ այդ տպիչները կարելի է օգտագործել խանութներում, որպեսզի գնորդներն արագ տպեն նոր ապրանքները, և դիստրիբյուտորական կենտրոններում՝ առաքումներն արագացնելու համար:

 

Մաքմիլիոնը հավելել է, որ վերջերս Wal-Mart-ը փորձարկել է 3D-տպիչներն իր առևտրային կետերում: Հաճախորդներին առաջարկվում էր ստեղծել հենց իրենց փոքր կրկնօրինակները:

 

Րիթեյլերը գնում է վեբ-ընկերություններ՝ փորձելով հասնել իր մրցակից Amazon-ին, նշում է թերթը: Մասնավորապես, այս ամիս Wal-Mart-ը ձեռք է բերել Adchemy-ն, որն օգնում է րիթեյլերներին օպտիմիզացնել որոնողական տերմինների օգտագործումը։

Wal-Mart-ը նոր տեխնոլոգիաներ կներդնի Amazon-ի հետ մրցակցության համար