Apple-ը մտադիր է «խելացի տան» համակարգ գործարկել. iHome (տեսանյութ)

00:02 • 29.05.14

Անանուն աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մի շաբաթից կայանալիք WDC-ի կոնֆերանսին Apple-ը տան ավտոմատացման համակարգ կներկայացնի, որը iOS 8-ի անբաժանելի մաս կկազմի: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:


Apple-ը սիրում է ընկերության նոր արտադրանքի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի պահել, այնպես որ՝ մնում է միայն ենթադրել, թե ընկերությունը iOS 8-ից և OS X-ի հաջորդ տարբերակից բացի կոնկրետ ինչ կներկայացնի Worldwide Developers (WDC) կոնֆերանսին:


Նոր համակարգը iPhone-ի օգնությամբ հնարավորություն կտա վերահսկել գրեթե բոլոր էլեկտրական սարքերը` սկսած թեթև էլեկտրական լամպից մինչև տեսահսկողական համակարգեր:


 

 


 

Apple-ը մտադիր է «խելացի տան» համակարգ գործարկել. iHome (տեսանյութ)