Ցածր կալորիականություն ունեցող սննդակարգն օգտակար է գիրության դեմ պայքարող և քաղցկեղով հիվանդ մարդկանց համար
Ցածր կալորիականությամբ դիետաները ընդունակ են ո՛չ միայն ազատել ավելորդ կիլոգրամներից այլև՝ արգելակել եռակի բացասական կրծքի քաղցկեղի տարածումը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Online News-ին:
Դա քաղցկեղի առավել ագրեսիվ տեսակներից մեկն է: Գիտնականների անցկացրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կալորիականության նվազեցումը հնարավորություն է տալիս կանխել մետաստազների առաջացման ռիսկը:
Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ կալորիականության նվազման հետևանքով կրծքագեղձի հյուսվածքներում էպիգենիկ փոփոխություններ են տեղի ունենում՝ պահպանելով արտաբջջային մատրիցաների դիմացկունությունը:
Դիմակայուն մատրիցաների շնորհիվ ուռուցքի շուրջ նմանատիպ բջիջներ են առաջանում և կանխում ուռուցքների ներաճը:










