Հատուկ մարկերների միջոցով պարզվել է, թե որ բնապահպանական գործոններն են նպաստում ծերացմանը

21:44 • 30.05.14

Շրջապատող միջավայրից եկեղ տոքսինները օրգանիզմի արագացված ծերացման հիմնական պատճառներից են: Գտնականները դրանք gerontogenes են կոչում:

 

Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին, նման միացություններն առկա են ծխախոտի ծխի և քիմիաթերապիայի համար նախատեսվսծ դեղամիջոցների մեջ: Գիտնականների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ծերացման գործոնների 70 %-ը տեղի է ունենում միջավայրի ազդեցության հետևանքով:


Հատուկ թեսթերի միջոցով գիտնականները պարզել են, թե որ տոքսիններն են առավել վտանգավոր: Օրգանիզմը ծերանում է, երբ ֆիզիոլոգիական ծերացման կենսաբանական գործընթաց է տեղի ունենում՝ վնասվում են առողջ բջիջները և կորցնում իրենց բաժանման կարողությունը:


Ժամանակի ընթացքում վնասված բջիջները, իրենց վրա ռեսուրսներ ծախսելով և բորբոքային հորմոններ արտադրելով, կուտակվում են օրգանիզմում, ինչն էլ նպաստում է օրգանիզմի արագ ծերացմանը: