Ford Motors-ը հետ է կանչում մոտ 1.3 մլն մեքենա
Ամերիկյան ավտոհսկա Ford Motors Company-ն մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված է հետ կանչել մոտ 1.3 մլն մեքենա, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Մասնավորապես՝ հետ է կանչվում 2008-2011թ. արտադրության 915.500 հատ Ford Escape և Mercury Mariner, ինչպես նաև 2011-2013թթ. արտադրության 195.500 հատ Ford Explorer մեքենա։
Ըստ մասնագետների՝ կառավարման համակարգում եղած խնդիրները կարող են հանգեցնել ավտովթարի։ Հայտնի է, որ այդ խնդիրների պատճառով արդեն տեղի է ունեցել 20 ավտովթար, ինչի հետևանքով տուժել է 8 մարդ։
Լուսավորման հետ կապված անսարքությունների պատճառով ընկերությունը հետ է կանչում 196.600 Ford Taurus մեքենա, որոնք արտադրվել են 2010-2014թթ. ընթացքում։ Եվս 82.500 Ford Fusion և Lincoln MKZ մոդելներ, որոնք արտադրվել են 2006-2011թթ. ընթացքում, հետ են կանչվում գազի ոտնակի հետ կապված անհարմարությունների պատճառով։










