ԱՄՆ գիտնականները Մարս մոլորակի վրա հրաբուխ են հայտնաբերել, որի մոտակայքում հնարավոր է՝ կյանք լինի

01:05 • 30.05.14

Վերջերս արված ուսումնասիրությունների ընթացքում Բրաունի համալսարանի գիտնականները հաշվարկել են, թե ինչ քանակությամբ ջուր կարող է լինել Մարս մոլորակում գտնվող Arsia Mons հրաբխի շրջակայքում: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:


Հսկայական սառցադաշտի մոտակայքում հրաբխային ժայթքման ջերմությունը վերջին տարիների համեմատ կարող էր Մարս մոլորակի վրա հեղուկ ջրից խոշոր լճեր առաջացնել: Իսկ որտեղ ջուր կա, այնտեղ նաև կյանքի գոյության հնարավորություն կա:


Arsia Mons-ն իր չափերով Մարս մոլորակի երրորդ ամենամեծ հրաբուխն է:


Arsia Mons հրաբուխը գրեթե 2 անգամ ավելի բարձր է, քան Էվերեստի գագաթը, և հանդիսանում է ամենախոշոր լեռը Արեգակնային համակարգում: Մարսի այս հսկա հրաբխի լանջերին մի ժամամանակ սառցե ծածկույթ է եղել:
 

ԱՄՆ գիտնականները Մարս մոլորակի վրա հրաբուխ են հայտնաբերել, որի մոտակայքում հնարավոր է՝ կյանք լինի