Ապագա ամուսինները միմյանց ընտրում են իրար նման ԴՆԹ-ների շնորհիվ. ուսումնասիրություն
Ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մարդկանց մեծ մասը հակված է այնպիսի ապագա ամուսին կամ կին ընտրել, որոնք նման ԴՆԹ ունեն։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ուսումնասիրությունների արդյունքում նաև հայտնի է դարձել, որ գենետիկորեն իրար նման զույգերն անհամեմատ ավելի լավ են միմյանց հասկանում։
Աղբյուրը նկատում է, որ հեղինակավոր Proceedings of the National Academy of Sciences ամսագրում տպագրված ուսումնասիրությունն իր տեսակի մեջ առաջինն է, որը հետազոտել է ամուսնացած զույգերի գենոմը։
Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 1930-1950թթ. ընթացքում ծնված 825 սպիտակամորթ, հետերոսեքսուալ ամերիկացի ամուսինների ԴՆԹ-ի շղթաները։ Արդյունքում պարզվել է, որ նրանց ճնշող մեծամասնությունը նախապատվությունը տվել է նման ԴՆԹ-ով մարդուն։










