Աստղագետները Ծիր Կաթինի մոտ հանելուկային գալակտիկա են հայտնաբերել
Ավստրալացի աստղագետներն անսովոր ռադիոգալակտիկա են հայտնաբերել, որը տեղակայված է Երկրին բավականին մոտ՝ շուրջ 250 մլն լուսնային տարի հեռավորությամբ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ Sciencewa.net.au-ին հղումով՝ NGC1434 գալակտիկայի կարմիր զանգվածի չափսերն զգալիորեն մեծ են: Գիտնականների կարծիքով՝ NGC1434-ը երբևէ չի բախվել այլ գալակտիկաների հետ, այդ իսկ պատճառով պահպանել է իրեն սկզբնապես բնորոշ հատկությունները: NGC1434-ը գտնվում է Ծիր Կաթինի մոտակայքում և նույնպես պարուրաձև գալակտիկտա է համարվում: Հետազոտողների կարծիքով՝ այն կարող էր ձևավորվել Մեծ պայթյունից շուրջ մլրդ տարի անց՝ հանդիսանալով ամենահին գալակտիկաներից մեկը:
Աստղագետների խոսքով՝ հայտնաբերված ռադիոգալակտիկայում դեռևս ակտիվ են աստղակազմավորման գործընթացները: Բացի այդ, գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև անցքը ոչ մի կերպ չի հայտնաբերվում, սակայն գալակտիկայից բխող շիթերը շարունակում են արտանետվել:
NGC1434-ն աստղագետները հայտնաբերել են 2013-ի ավարտին՝ ուսումնասիրելով Murchison Widefield Array աստղադիտակից ստացված թվային պատկերները:










