Ցուկերբերգը 120 մլն դոլար կներդնի Կալիֆորնիայի կրթության ոլորտում

13:49 • 30.05.14

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլան, 120 մլն դոլար կներդնեն Կալիֆորնիա նահանգի դպրոցներում կրթության մակարդակի բարձրացման նպատակով, այդ մասին Ցուկերբերգը գրել է Facebook-ի իր էջում, փոխանցում է lenta.ru-ն։

 

Գումարը, մասնավորապես, կծախսվի դասարանները հագեցնելու և գերազանցիկներին աջակցելու նպատակով։

 

Ներդրում անելու նպատակը, ըստ Ցուկերբերգի, շրջանի ուսումնական հաստատություններում իրավիճակը փոխելու ցանկությունն է։ Նրա խոսքով՝ աշակերտները թույլ պատրաստվածության պատճառով դժվարություններ են ունենում համալսարան ընդունվելու և ուսման հարցում։
 

Ցուկերբերգը 120 մլն դոլար կներդնի Կալիֆորնիայի կրթության ոլորտում