Ատամների բուժման ավանդական եղանակները կարելի է անցյալ համարել՝ շնորհիվ յուրահատուկ լազերային տեխնոլոգիայի

19:09 • 31.05.14

Լազերները կարող են օգտագործվել որպես ատամների վերականգնման և դրանց խնդիրների կանխարգելման միջոց, որը հնարավորություն կտա հրաժարվել արմատների բուժման ավանդական եղանակներից: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով BBC-ին:

Ապացուցվել է, որ լազերները մի շարք փոփոխություններ են իրականացնում, որոնք հանգեցնում են dentin-ի (էմալի ստորին շերտ) առաջացմանը: Խոսքը պուլպիտում ցողունային բջիջների ակտիվացման գործընթացի մասին է:

Բացահայտումն իրականացրել են Հարվարդի համալսարանի աշխատակիցները: Նրանք հեռացրել են ատամի մի մասը, այնուհետև վերականգնել այն լազերի միջոցով: Վերականգնումից 12 շաբաթ սկսել է dentin-ի ձևավորումը, չնայած այն ամբողջությամբ բնօրինակի նման չի եղել, սակայն դա ընդամենը լազերի կարգավորման խնդիր է: Ցավոք այդ փորձի ընթացքում չի հաջողվել վերականգնել վնասված էմալը։ 

Լազերային էներգիայի հանգեցնում է ատամների հյուսվածքներում թթվածնի արտադրությանը: Դա էլ իր հերթին, ակտիվացնում է ցողունային բջիջների և dentin-ի առաջացմանը նպաստող միացությունները:
 

Ատամների բուժման ավանդական եղանակները կարելի է անցյալ համարել՝ շնորհիվ յուրահատուկ լազերային տեխնոլոգիայի