Ավոկադոյի ամենօրյա օգտագործումը նպաստում է սրտանոթային համակարգի բարելավմանը

00:18 • 31.05.14

Hass տեսակի ավոկադոյի ամենօրյա օգտագործումը նպաստում է սրտանոթային համակարգի բարելավմանը: Այդ փաստը հիմնավորել են գիտնականները:

Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին, ավոկադոն և չափավոր ճարպային (34% ճարպ) սննդակարգը նվազեցնում է գեր մարդկանց մոտ առաջացող սրտային հիվանդությունների ռիսկը: Ընդ որում՝ ավոկադոն ոչ ճարպային ուտելիքն իրապես առողջարար է դարձնում:

Հայտնի է, որ չափավոր յուղայնությամբ սննդակարգը հանգեցնում է ցածր խտության լիպոպրոտեինի (վնասակար խոլեստերին) կրճատմանը:

Սակայն միայն ավոկադոյի կիրառումն է օգնում նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեինների մասնիկների քանակը:
 

Ավոկադոյի ամենօրյա օգտագործումը նպաստում է սրտանոթային համակարգի բարելավմանը