Աշխարհը գտնվում է բույսերի և կենդանիների 6-րդ խոշոր բնաջնջման շեմին. գիտնականներ
Աշխարհը գտնվում է կենդանիների և բույսերի տեսակների 6-րդ խոշոր բնաջնջման եզրին. ասված է ամերիկացի գիտնականների նոր հետազոտության մեջ։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, կենդանիների և բույսերի տեսակներն առնվազն 1000 անգամ ավելի արագ են մահանում, քան դա տեղի կունենար առանց մարդկային միջամտության։
Մինչ մարդիկ Երկիր մոլորակում իշխող դեր կունենային, կենդանիների կամ բույսերի 10 մլն տեսակից ամեն տարի միջինը 1-ն էր մահանում։ Այժմ միլիոնից ամեն տարի 100-1000 տեսակ է մահանում։
Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտության մեջ։
«Մենք կանգնած ենք 6-րդ խոշոր բնաջնջման նախաշեմին։ Կկարողանա՞նք կանխել դա, թե՞ ոչ, կախված է մեր գործողություններից»,-ասել է կենսաբան Սթյուարտ Փիմը։
Գիտնականները կենտրոնացել են ոչ թե անհետացող տեսակների քանակի, այլ անհետացման արագության վրա։ Կենսաբանները գնահատել են անհետացման տեմպերը։
Հետազոտության արդյունքները, սակայն, անակնկալ չեն եղել։










