Google-ն ամեն րոպե անձնական տեղեկությունները հեռացնելու մասին 20 հայտ է ստանում

14:19 • 31.05.14

Google ընկերությունը ստեղծել է հատուկ էջ, որտեղ կարելի է հայտ ներկայացնել՝ ջնջելու համար այն տեղեկությունները, որոնք ԵՄ քաղաքացիները համարում են անպիտան, անպարկեշտ կամ հնացած։

 

Այժմ արդեն ընկերությունն ամեն րոպե 20 հայտ է ստանում, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

 

Հայտերի ուսումնասիրման համար Google-ը ստեղծել է հանձնաժողով, որի կազմում ներառվել է նաև «Վիկիպեդիայի» հիմնադիր Ջիմի Ուեյլսը։

 

Ընկերությունում լրջորեն անհանգստանում են խարդախությունների համար, այդ պատճառով էլ հայտը լրացնելիս անհրաժեշտ է բացատրել տեղեկությունը ջնջելու պատճառները, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
 

Google-ն ամեն րոպե անձնական տեղեկությունները հեռացնելու մասին 20 հայտ է ստանում