Ննջարանում լույսի աղբյուրը խանգարում է քունը և գիրացման պատճառ դառնում

00:27 • 31.05.14

Եթե ննջասենյակը չափից շատ է լուսավորվում, մարդկանց մոտ քնի ցիկլի խախտումներ են նկատվում, որն էլ հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման: Այս մասին փաստում են Լոնդոնում քաղցկեղի հետազոտման ինստիտուտի անցկացրած՝ 113.000 կանանց ուսումնասիրությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր չափից շատ լուսավորված ննջարաններում են քնել, նրանց մոտ քաշի ավելացում է գրանցվել:

 

Կանանց խնդրել են գնահատել իրենց ննջարանների լուսավորությունը 3 տարբերակով՝ բավարար լուսավոր, որպեսզի գիրք կարդան, բավարար լուսավոր, որպեսզի երևա իրենց պարզած ձեռքը և բավականին մութ, որ ոչինչ չտեսնեն:

Չափվել է մարմնի զանգվածի ինդեքսը, իրանի ծավալի հարաբերակցությունը ազդրերին և իրանի շրջագիծը:

Այդ բոլոր ցուցանիշները ավելի բարձր են եղել այն կանանց մոտ, ովքեր սովորության համաձայն՝ քնել են ավելի շատ լուսավորված ննջասենյակներում:
 

Ննջարանում լույսի աղբյուրը խանգարում է քունը և գիրացման պատճառ դառնում