Microsoft-ի «խելացի» ժամացույցը մշտապես կարող է հետևել օգտատիրոջ սրտխփոցին

01:14 • 31.05.14

Microsoft ընկերությունը «խելացի» ժամացույցներ է մշակում, որոնք մշտապես կհետևեն օգտատիրոջ սրտի բաբախյունին և կկարողանան համադրվել Windows Phone, iOS և Android համակարգերով աշխատող սմարթֆոնների հետ:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` Forbes-ին հղումով, սարքում կկիրառվեն սենսորներ, որոնք ծրագրավորում է Xbox Kinect ստորաբաժանումը: Նորագույն ժամացույցը կարող է չափել օգտատիրոջ զարկերակային ճնշումը ինչպես ցերեկը, այնպես էլ՝ գիշերը: Սարքավորման մարտկոցի լիցքը կբավականացնի երկու օրվա համար, ինչպեսև՝ Samsung Gear Fit ժամացույցի դեպքում:


Microsoft-ի նորագույն սարքավորման յուրահատկություններից մեկը կլինի նաև համադրությունը ո´չ միայն սեփական Windows Phone, այլև` այլ օպերացիոն համակարգերով` iOS և Android, աշխատող սմարթֆոնների հետ:


 

Microsoft-ի «խելացի» ժամացույցը մշտապես կարող է հետևել օգտատիրոջ սրտխփոցին