BMW-ն ներկայացրել է i8-ի մոտոցիկլային տարբերակի կոնցեպտը (լուսանկարներ)

21:18 • 01.06.14

BMW բավարական ընկերությունը վերջին ժամանակներում հիացնում է ո՛չ միայն իր կոնցեպտային մեքենաներով, այլև՝ իր մոտոցիկլետով, որոնք ևս սկսել են իրենց ուրույն տեղն զբաղեցնել համաշխարհային շուկայում, այս մասին գրում է Rbc.ru-ն։


Իր վերջին նորույթը՝ Concept Roadster կոնցեպտը, բավարական ընկերության մոտոցիկլային ստորաբաժանումը ներկայացրել է Իտալիայում կայացած շքեղության մրցույթում:


Ֆուտուրիստական դիզայնի շնորհիվ Concept Roadster-ն արժանացել է i8-ի մոտոտարբերակ անվանմանը: Կոնցեպտային մոտոցիկլետը զինված է 2 մխոցային շարժիչով, որի հզորությունը կազմում է 123 ձիաուժ հզորություն:


Նստատեղը պատված է ալկանտարայով, իսկ հետնամասը պատրաստված է ձուլված ալյումինից: Concept Roadster Motorcycle-ի երկու ամենավառ մասն է բենզինի բաքն ու վառ կապույտ շասին: Դիզայնի ֆուտուրիստական տեսքը համալրում է լուսադիոդային շերտերով լուսարձակը:

 

 

 

 

BMW-ն ներկայացրել է i8-ի մոտոցիկլային տարբերակի կոնցեպտը (լուսանկարներ)