Ռուսաստանում GPS-ները չեն օգտագործվի ռազմական նպատակներով

18:59 • 01.06.14

GPS-կայանները Ռուսաստանում կշարունակեն գործել՝ գործող համաձայնագրերի շրջանակներում, հայտնում է Kommersant.ru-ն` ավելացնելով, որ սա նշանակում է, որ GPS-ը Ռուսաստանի տարածքում չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով:


Ռոսկոսմոս գիտական կազմակերպությունների դաշնային գործակալությունն ընդունել է միջոցառումներ, որոնք բացառում են համաշխարհային սեյսմագրական ցանցի՝ GPS-ի ռազմական կիրառությունը:


Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ հունիսի 1-ից հնարավոր է դադարեցվի GPS-ի աշխատանքը Ռուսաստանում:


Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ նախաձեռնել է բանակցություններ, որոնց արդյունքում նախատեսվում է ГЛОНАСС կայաններ տեղակայել ԱՄՆ-ի տարածքում:


 

 

Ռուսաստանում GPS-ները չեն օգտագործվի ռազմական նպատակներով