SpaceX–ի գլխավոր տնօրենը տիեզերական նոր «տաքսի» է ներկայացրել (լուսանկարներ)

08:16 • 01.06.14

SpaceX տիեզերական ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասկը նոր սերնդի տիեզերանավ է ներկայացրել, որը կկարողանա 7 տիեզերագնացի հասցնել Միջազգային տիեզերակայան և ետ բերել:


Բազմանգամյա օգտագործման Dragon V2 տիեզերական տաքսին նույնանուն բեռնանավի կառավարվող (օդաչուի կողմից) տարբերակն է, որն ունակ է ուղղաթիռի ճշտությամբ վայրէջք կատարել գրեթե ցանկացած վայրում:


Ինչպես հայտնում է Vesti.ru-ն՝ ընկերությունը սկզբնապես ներկայացրել է SpaceDraco նորարարական հրթիռային շարժիչները, որոնցով կփոխարինվեն ներկայում գործող բոլոր Dragon տիեզերանավերի շարժիչները:


SpaceDraco-ն հրթիռային շարժիչների մեծ մասից առանձնանում է նրանով, որ այրման խցիկն ստեղծվել է 3D տպիչի օգնությամբ մետաղների լազերային քարացման տեխնոլոգիայով, ինչը թույլ է տալիս մետաղական իրերն այնպես պատրաստել, որոնք իրենց հատկություններով գերազանցեն ձուլման ավանդական եղանակով պատրաստված սարքերին:


Նոր շարժիչի հիմնական գործառույթը կլինի տիեզերանավի կողմնորոշման կարգավորումը ուղեծրում և մթնոլորտում: Dragon տիեզերական տաքսին կունենա 8 նման շարժիչ, ինչը կապահովի աշխատունակությունն անգամ այն պարագայում, երբ դրանցից մեկը կամ մի քանիսը շարքից դուրս գան:


Ինչպես հայտնում են SpaceX-ից՝ նոր շարժիչի կիրառմամբ ֆունկցիոնալ թռիչքը տեղի կունենա այս տարվա ընթացքում: Իսկ ինքը տիեզերական կապսուլան ֆուտուրիստական այլմոլորակային նավի տեսք ունի՝ մեծ պատուհաններով:

 

 

Dragon V2 на презентации

Испытание двигателя SpaceDraco, изготовленного с помощью 3D-печати

Dragon V2 на орбите в представлении художника

Dragon V2 с открытым док-зонтом

Элон Маск за штурвалом Dragon V2

 


 

SpaceX–ի գլխավոր տնօրենը տիեզերական նոր «տաքսի» է ներկայացրել (լուսանկարներ)