Volkswagen-ը կյանքի է կոչել Gran Turismo խաղի համար ստեղծված GTI Roadster մոդելը (լուսանկարներ)
Volkswagen ընկերությունը պատրաստել և Ավստրիայում անցկացվող Wörthersee թյունինգի փառատոնին ներկայացրել է Gran Turismo 6 վիդեոխաղի համար ստեղծված GTI Roadster-ի իրական չափսերի տարբերակը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, գերմանական ավտոարտադրողը շաբաթներ առաջ ներկայացրել էր մոդելի դիզայնի էսքիզները և տեխնիկական բնութագրությունը՝ չնշելով միայն արագացման դինամիկան: Այժմ հայտնի է դարձել, որ առաջին 100 կմ/ժամ արագությունը նորույթը կարող է զարգացնել 3.5 վայրկյանում:
Նորագույն մոդելի նախատիպի առավելագույն արագություն 308 կմ/ժ է: 1421 կգ կշռաող լիաքարշակ ռոդսթերը շարժման մեջ է դնում 3 լիտր աշխատանքային ծավալով երկտուրբո VR6 TSI շարժիչը, որը զարգացնում է 503 ձիաուժ հզորություն: Այն աշխատում է 7 աստիճան ավտոմատ DSG փոխանցման տուփով:
Կոնցեպտային ռոդսթերի թափքն ամբողջովին պատրաստված է ածխածնից: Այն համալրված է 20 դյույմանոց անվահեծերով և հզոր արգելակիչներով:
Ավտոարտադրողի խոսքով՝ մեքենայի սրահը ևս ներկայանում է առավելագույն հարմարավետություններով և՛ ուղևորի, և՛ վարորդի համար: Կողային համակարգչի էկրանը տեղադրել են ղեկի վրա, որը պատված է ալկանտարայով: Սրահի ներկայանում է սև գույնով՝ կարմիր տարրերով:
Անցյալ տարի Gran Turismo-ն նշել է իր 15-ամյա հոբելյանը, որի առթիվ վիրտուալ կոնցեպտային մեքենաներ են պատրաստել Mercedes-Benz և BMW ընկերությունները:





















