Չինաստանը դարձել է արդյունաբերական ռոբոտների ամենախոշոր գնորդը

12:43 • 02.06.14

Չինաստանը, որը նախկինում համարվում էր ձեռքի աշխատանքի համաշխարհային կենտրոն, դարձել է արդյունաբերական ռոբոտների խոշորագույն գնորդը, գրում է The Financial Times-ը:

 

Չինաստանին այդ տեխնոլոգիաներին դիմել ստիպել են աշխատավարձի վճարման վրա արվող ծախսերը և աճող մրցակցությունը, փոխանցում է gazeta.ru-ն։

 

2013-ին Չինաստանը գնել է աշխարհում վաճառվող յուրաքանչյուր հինգերորդ արդյունաբերական ռոբոտին: Այս ցուցանիշով Չինաստանն առաջին անգամ առաջ է անցել Ճապոնիայից: Ըստ International Federation of Robotics-ի՝ անցած տարի Չինաստանը ձեռք է բերել 36,6 հազար ռոբոտ, ինչը 60%-ով գերազանցում է 2012-ի նույն ցուցանիշը:  

Ճապոնիան ձեռք է բերել նման 26 հազար, ԱՄՆ-ն՝  23,7 հազար ռոբոտ:

2008 - 2013 թթ ռոբոտների վաճառքը Չինաստանում աճել է տարեկան միջինը 36%-ով:

 

Չինաստանը դարձել է արդյունաբերական ռոբոտների ամենախոշոր գնորդը