«Բժիշկ Մահ» Ջեք Գևորգյանի օգնականը պնդում է, որ բժշկի մեթոդն ԱՄՆ-ում կլուծի մահապատժի խնդիրը

15:19 • 02.06.14

Ամերիկահայ անվանի բժիշկ, էֆթանազիայի առաջամարտիկ Ջեք Գևորգյանի օգնականը՝ Նիլ Նիքոլը, NBC News-ին ասել է, որ Գևորգյանի մեթոդն իրականում կարող է լուծել այն խնդիրները, որոնք առկա են ԱՄՆ-ում մահապատժի իրականացման ոլորտում։

 

Նիքոլը փորձում է մահապատիժ կիրառող ամերիկյան նահանգներին համոզել՝ հրաժարվել մահաբեր ներարկումներից՝ հօգուտ Գևորգյանի մեթոդի՝ ածխածնի օքսիդի կիրառման: Նա պնդում է, որ դա միանգամայն անցավ վախճան է ապահովում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում մահապատիժը երբեմն տանջալի գործընթացի է վերածվում. վերջերս Օկլահոմայում իրականացված մահապատիժը հանգեցրել էր Սպիտակ տան քննադատությանը:

 

Նիքոլը պնդում է, որ Գևորգյանի մեթոդն իսկն է այն նահանգների համար, որոնք ցանկանում են մահապատիժ կիրառել, բայց դաժան պատժի հակասահմանադրական քայլ չկատարել:

 

Գևորգյանը, որը հայտնի էր «Բժիշկ Մահ» մականունով՝ իր անբուժելի հիվանդներին մահանալ օգնելու համար, մահացել է երեք տարի առաջ: Նիքոլն օգնել է Գևորգյանին իրականացնել 60 էֆթանազիա: Գևորգյանն իրականացրել է 130 էֆթանազիա, ինչի համար 8 տարի է անցկացրել բանտում:

Գևորգյանից լավ ո՞վ գիտի մահ մատուցելու ձևը. հարցադրում է անում NBC-ն:

Գևորգյանն ու Նիքոլը՝ «Դուք Ջեքին չեք ճանաչում» կենսագրական ֆիլմի պրեմիերային, որում Գևորգյանին մարմնավորում է Ալ Պաչինոն

A carbon monoxide tank and mask sit on the prosecutor's table in l996 in the assisted suicide trial of retired pathologist Dr. Jack Kevorkian, right.

Image: Jack Kevorkian

«Բժիշկ Մահ» Ջեք Գևորգյանի օգնականը պնդում է, որ բժշկի մեթոդն ԱՄՆ-ում կլուծի մահապատժի խնդիրը