Գենետիկները գերազանցել են դիետոլոգներին՝ նիհարելու համար առավել արդյունավետ սննդակարգ մշակելով
Գենետիկական վերլուծության վրա հիմնված փորձարարական դիետան նիհարել ցանկացող կամավորների խմբին հնարավորություն է տվել քաշի կրճատումը մեծացնել մեկ երրորդով: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Irish Examiner-ին:
Ինչպես նշում են մասնագետները՝ այդ փաստը նման դիետայի արդյունավետության մասին է վկայում: Այս սննդակարգի իդեալական ազդեցության նպատակով յուրաքանչյուր անձի համար սեփական «գենետիկ դիետան» զարգացնելու անհրաժեշտություն կլինի:
Սննդակարգի անհատականացված ռեժիմները 87 գեր մարդու համար է մշակվել՝ նյութափոխանակության և համի վրա ազդող 19 գեների վերլուծության արդյունքում:
Երկու տարի անց կամավորների մոտ գրեթե 33%-ից ավել քաշի նվազում և մկանների զանգվածի ավելացում է արձանագրվել:










