Արևային էներգիայով աշխատող նոր օդանավը կատարել է իր առաջին թռիչքը (լուսանկարներ)

09:28 • 02.06.14

Solar Impulse 2 անվանումով արևային էներգիայով աշխատող օդանավը երկուշաբթի կատարել է իր առաջին թռիչքը, հայտնում է BBC-ն: Դրան հաջորդելու է օդանավի պտույտն աշխարհի շուրջը, որը նախատեսված է 2015-ին:

 

Անդրանիկ թռիչքը կատարվել է Շվեյցարիայի տարածքում:

 

Solar Impulse 2-ն անցած տարի Ամերիկա աշխարհամասով անցած օդանավի նոր, ավելի մեծ տարբերակն է: Կշռում է 2,3 տոննա, թևերի ձգվածությունը 72 մ է:

 

Օդանավը ստեղծել են Բերտրան Պիկարը և Անդրե Բորշբերգը, ովքեր հավատում են այլընտրանքային էներգիայի աղբյուրին և օդանավի այդ նոր ստանդարտին: 

Take off

Pilots

Solar Impulse 2

 

Արևային էներգիայով աշխատող նոր օդանավը կատարել է իր առաջին թռիչքը (լուսանկարներ)