Volkswagen-ը ներկայացրել է Golf GTI Wolfsburg Edition կոնցեպտը (լուսանկարներ)
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը հայրենիքում ներկայացրել է սպորտային Golf GTI Wolfsburg Edition մեքենան, որի ստեղծման համար հիմք է ծառայել Volkswagen Golf GTI հեթչբեքը։

Ինչպես նշում է korrespondent.net-ը, թեև 2 լ աշխատանքային ծավալով TSI շարժիչը պահպանվել է, սակայն փոխվել է դրա տեխնիկական բնութագիրը։ Wolfsburg Edition-ի պարագայում այն 230-ի փոխարեն ունի 380 ձիաուժ հզորություն։
Նորույթը ձեռքով ներկվել է կարմիր, և նույն գունային թեման շարունակվում է նաև մեքենայի սրահում։
Նշվում է, որ կոնցեպտն իրականություն է դարձել 18-23 տարեկան 12 ուսանողի շնորհիվ, որոնք աշխատում են Volkswagen-ում։ Հեղինակների խոսքերով՝ իրենք փորձել են ստեղծել «իրենց երազանքի Golf GTI-ն»։











